Միջազգային

Սիրիայում տեղի ունեցած պայթյուններն անմեղ մարդկանց կյանքեր են խլել

2 րոպեի ընթերցում

 Սիրիայում տեղի ունեցած պայթյուններն անմեղ մարդկանց կյանքեր են խլել

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զինյալները կողմից իրականացված հերթական պայթյունն է տեղի ունեցել Դամասկոսի մոտակայքում գտնվող Այդ ալ Ֆիջա արվարձանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, ականապատ մեքենայի պայթելու հետեւանքով քաղաքացիներ են վիրավորվել, այդ թվում` երկու երեխա եւ կանայք: Բացի դրանից, վնասվել են մի շարք բնակելի շինություններ, տասնյակից ավելի մեքենաներ:

Մեկ այլ պայթյուն էլ տեղի է ունեցել Հոմսի Մուարադ քաղաքում, որի հետեւանքով երկու երեխա զոհվել է, եւս վեց մարդ վիրավորվել:

«Ալ Ջազիրա»-ի տեղեկացմամբ` Սիրիայի տարածքում նոյեմբերի 13-ին 150 մարդ է զոհվել: Կայքի տեղեկացմամբ ավելանում է նաեւ ապահով վայրեր տեղափոխվող սիրիացիների թիվը:

Հալեպի որոշ թաղամասերում Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հավատարիմ ուժերը շարունակում են պայքարել զինված խմբավորումների դեմ: Բախումներ են տեղ ունեցել Լիրմուն, Բուսթան ալ Կասր, Ասիլա շրջաններում, որոնց հետեւանքով զինյալների մեքենաներ են ոչնչացվել, առգրավվել են նրանց զենքերը: Հոմսի շրջանում սպանված զինյալների թվում եղել են Սաուդյան Արաբիայի երկու եւ Թուրքիայի մեկ քաղաքացի:

Սիրիայում շուրջ 20 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է 30 հազարից ավելի մարդ, այդ թվում` չորս տասնյակից ավելի հայեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում