Միջազգային

Հալեպում երկրաշարժ է գրանցվել

1 րոպեի ընթերցում

Հալեպում երկրաշարժ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպ քաղաքում եւ շրջակա գյուղերում նոյեմբերի 14-ի գիշերը երկրաշարժ է տեղի ունեցել:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, երկրաշարժի էպիկենտրոնը եղել է թուրքական Գազինթաբ բնակավայրի հյուսիս արեւմուտքում, որտեղից էլ ցնցումները հասել են մինչեւ Հալեպ: Բարեբախտաբար ցնցումները թույլ են եղել եւ վնասներ չեն գրացվել: Երկրաշարժըտեղի է ունեցել գիշերը 1:55-ի սահմաններում:

Հալեպահայերն իրենց ֆեյսբուքյան էջում եւս նշել են երկրաշարժի մասին: Նրանց խոսքով` տասը վայրկյան տեւողությամբ ցնցումներ են եղել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում