Սիրիայի Ռակկայի քաղաքապետն անձամբ հերքել է իր զոհվելու մասին լուրը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրք-սիրիական սահմանի մոտակայքում գտնվող Ռակկա քաղաքի քաղաքապետ Հասան Սալիհ Ջալալին նոյեմբերի 13-ին անձամբ հերքել է այն տեղեկությունը, թե ինքը զոհվել է Սայիդա Բաշարա եկեղեցու մոտակայքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, Ջալալին նաեւ ավելացրել է, որ պայթյունից հետո արդեն այցելել է դեպքի վայր:
Ավելի վաղ «Ռակկայի լրատվական ցանց» ֆեյսբուքյան էջում տեղեկություն էր հրապարակվել, որ քաղաքապետ Հասան Սալիհ Ջալալին զոհվել է պայթյունի հետեւանքով:
Սիրիական ՍԱՆԱ գործակալությունը տեղեկացրել է, որ պայթյունը տեղի է ունեցել Սայիդա Բաշարա եկեղեցու մոտակայքում, որի հետեւանքով մեկ կին է վիրավորվել, վնասվել են շրջական շինությունները:
Մեկ այլ աղբյուր տեղեկացնում է, որ սիրական ռազմական օդանավերն արդեն երկրորդ օրն է ռմբակոծում են Թուրքիային սահմանակից Ռաս ալ Այն բնակավայրը: