Միջազգային

Սիրիական ընդդիմադիր աղբյուրները տեղեկացնում են կառավարական ուժերին պատկանող ուղղաթիռի ընկնելու մասին

1 րոպեի ընթերցում

Սիրիական ընդդիմադիր աղբյուրները տեղեկացնում են կառավարական ուժերին պատկանող ուղղաթիռի ընկնելու մասին

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի ազատ բանակի ներկայացուցիչները հայտարարել են, որ նոյեմբերի 12-ին կառավարական ուժերին պատկանող ռազմական ուղղաթիռ է ընկել Իրաքի սահմանի մոտակայքում` Դեր Զորի Բուքմալ քաղաքում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, ականատեսների խոսքով` շուրջ 20 հրթիռ է ընկել Իդլեբի Տարիմա թաղամասում, որի հետեւանքով 22 մարդ զոհվել է, որնց թվում երեք երեխաներ: Ռմբակոծության հետեւանքով եւս 40 մարդ վիրավորվել է, ավերվել են շինություններ, բնակարաններ:

Սիրիական ՍԱՆԱ գործակալությունը հերքում է տեղեկությունն այն մասին, որ զինյալները գրավել են Հալեպի Հադարաթ հակաօդային պաշտպանության գումարտակը` պարզաբանելով, որ զինյալները հարձակվել են գումարտակի վրա, սակայն կառավարական ուժերի հետ բախումների արդյունքում նրանց մեծ մասը վիրավորվել եւ սպանվել է, իսկ մյուսները փախուստի են դիմել:

Զինված ուժերը Հալեպի Քաֆր Համրա գյուղի մոտակայքում ոչնչացրել են Ջաբահ Նուսրա զինված խմբավորման անդամենրին, նրանց պատկանող մեքենաները եւ զենքերը:

Լիրմունի շրջանում եւս ոչնչացվել են զինյալներին պատկանող 5 մեքենաներ եւ երկու ավտոբուս:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում