Միջազգային

Հալեպի հայաշատ թաղամասերում որոտացած պայթյուններից զոհեր չկան. Ժիրայր Ռեյիսյան

1 րոպեի ընթերցում

Հալեպի հայաշատ թաղամասերում որոտացած պայթյուններից զոհեր չկան. Ժիրայր Ռեյիսյան

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի հայկական թաղամասերում նախօրեին բավականին լարված է եղել: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրեց Բերո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեյիսյանը, նոյեմբերի 12-ի գիշերը իրավիճակը բավական լարված է եղել հատկապես հայաշատ Նոր Գյուղ եւ Վիլլաներ թաղամասերում: Այս պահին Հալեպումիրավիճակը հանգիստ է:

Ռեյիսյանի խոսքով` մեկ ռումբ է ընկել Նոր Գյուղ թաղամասում, եւս 4-5 ռումբ` Վիլաններ թաղամասի Սբ. Աստվածածին եկեղեցու մոտակայքում եւ մոտակա շենքի վրա: Պայթյունների հետեւանքով, բարեբախտաբար, մարդկային կորուստներր չկան, պատճառած վնասները միայն նյութական են. վնասվել են բնակելի շինության որոշ հատվածներ, մեքենաներ:

Ինչ վերաբերում է հոկտեմբերի 29-ին Բեյրութ-Հալեպ տանող ճանապարհին առեւանգված մեր հայրենակիցներին, ապա Ռեյիսյանի տեղեկացմամբ, չնայած բոլոր ջանքներին` նրանցից դեռեւս տեղեկություններ չկան:

Մամուլի քարտուղարը նաեւ տեղեկացրեց, որ հայաստանյան երրորդ մարդասիրական օգնության ծանրոցներն արդեն բաշխվում են բնակիչներին` եւ հայերին, եւ արաբներին ինչպես Հալեպում, այնպես էլ Հալեպից դուրս:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում