Հալեպի քաղաքապետը եւ Բաաս կուսակցությունը երախտագիտություն են հայտնել հայերին մարդասիրական օգնության համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպում արդենսկսել են բաժանել հայաստանյան երրորդ մարդասիրական օգնության ծանրոցները:Սիրիացիներին տրվող օգնության տրամադրումն իրականացվում է Հալեպի կարմիր մահիկի, Բերիո թեմի ազգային առաջնորդարանի, ինչպես նաեւ Հալեպի շտապ օգնության մարմնի եւ Սիրիայում Հայաստանի դեսպանության համագործակցությամբ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, Բաաս կուսակցության Հալեպի մասնաճյուղի քարտուղար Հիլալ Հիլալը նշել է, որ սիրացիները բարձր են գնահատում հայերի կողմից կատարված այս մարդասիրական քայլը, ինչն ապացուցում է հայ-սիրիական շատ սերտ համագործակցությունը:

Հալեպի քաղաքապետ Մուհամմադ Ուահիդ Աքքադն իր հերթին նշել է, որ հայկական մարդասիրական օգնությունը ցույց է տալիս խոր բարեկամական եւ եղբայրական հարաբերությունների առկայությունը սիրիացի եւ հայ ժողովուրդների միջեւ` ավելացնելով, որ սիրիացիները երբեք չեն մոռանա այս օգնությունները:

Հայաստանից Սիրիա մարդասիրական օգնության երրորդ օդանավը Հալեպ է հասել նոյեմբերի 8-ին: «Օգնիր եղբորդ» նախաձեռնությամբ հոկտեմբերի 15-ին «Էյր Արմենիա» բեռնատար ինքնաթիռով Սիրիա էրուղարկվել առաջին օգնությունը` 15 տոննա բեռ: Հոկտեմբերի 22-ին «Սիրիական ավիաուղիներ»-ի Երևան-Հալեպ թռիչքով Սիրիա էր տեղափոխվել մոտ երկու տոննա մարդասիրական օգնություն, այդ թվում` առաջին անհրաժեշտության դեղորայք, իսկ նոյեմբերի 8-ին` կրկին «Էյր Արմենիա»-ն Սիրիա էր տեղափոխել 13 տոննա մարդասիրական օգնություն:

Հայերեն English Русский

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը խրախուսեց մարզի մի խումբ մանկավարժների

ԱԳՄԱ նախարարը և Իրանի խորհրդարանի խոսնակը քննարկել են Հայաստան-Իրան ենթակառուցվածքների զարգացումն ու տրանսպորտային կապերի ընդլայնումը

Հայաստանի և Իրանի արտաքին գերատեսչությունների խոսնակները կարևորել են հանրային հաղորդակցության ոլորտում համագործակցության զարգացումը

Քաղցկեղի բուժման նորարարական մոտեցումներ՝ Հայաստանում․ ներկայացվել են ֆոտոբիոմոդուլյացիոն թերապիան և TeleMed հարթակը

ԱԺ խորհուրդը հաստատել է հոկտեմբերի 6-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը

Ոստիկանությունը հայտնել է ծրագրված սպանության կանխման մասին․ ձերբակալվել է չորս անձ

Հայտարարվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության մրցույթ

Հայաստանն արծաթե հուշադրամ է թողարկել COP-17-ը հյուրընկալելու կապակցությամբ

ԱԺ էթիկայի հանձնաժողովին կարող է դիմել յուրաքանչյուր ոք․ Մարիա Կարապետյանը ներկայացրել է ընթացակարգը

Հոկտեմբերի 6-ի միջոցառումների անոնս