Միջազգային

Հալեպի մոտակայքում առեւանգված` հայ համայնքի ներկայացուցիչն ազատ է արձակվել

2 րոպեի ընթերցում

Հալեպի մոտակայքում առեւանգված` հայ համայնքի ներկայացուցիչն ազատ է արձակվել

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բեյրութից Հալեպ տանող ճանապարհին հոկտեմբերի վերջին առեւանգված յոթ հայերից երկուսը` հայր ու որդի Բաշար եւՋորջ Ռաբաթներն ազատ են արձակվել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամլո քարտուղար Ժիրայր Ռեյիսյանն` նշելով, որ մյուս առեւանգվածներից, սակայն, դեռեւս տեղեկություն չկա, ջանքեր են գործադրվում նրանց ազատ արձակելու ուղղությամբ:Լուրեր են շրջանառվում, որ Ջորջ եւ Բաշար Ռաբաթներն ազատ են արձակվել փրկագին վճարելուց հետո:

Ինչ վերաբերում է նոյեմբերի 7-ին լրատվամիջոցների տարածած տեղեկությանն այն մասին, որ Բեյրութ-Հալեպ ճանապարհին Սարաքեբ բնակավայրի մոտակայքում օրեր առաջ առեւանգված հայազգի Սաքո Կոզանյանն ազատ է աձակվել, Ռեյիսյանը տեղեկացրեց, որ լուրը չի համապատասխանում իրականությանը: Ռեյիսյանի խոսքով` նրա ընտանիքի անդամներն իրենց որդու վերաբերյալ տեղեկություն փորձել են ստանալ Բերիո թեմի ազգայինառաջնորդարանից:

Մամուլի քարտուղարը նաեւ ավելացրեց, որ Հալեպի որոշ թաղամասերում շարունակվում են բախումները: Կրակոցների ձայները լսվում են նաեւ հայկական թաղամասերում:

Սիրիայում ավելի քան 18 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է 30 հազարից ավելի մարդ, այդ թվում` չորս տասնյակից ավելի հայեր: Իսկհոկտեմբերի 29-ի երեկոյան 18:00-ի սահմաններում զինյալները Բեյրութից Հալեպ քաղաքացիական ավտոբուս են կանգնեցրել Հալեպի մոտակայքում գտնվող Սարաքեբ քաղաքում: Նրանք իրենց մոտ են պահել 11 ուղեւոր տղամարդկանց, որոնցից յոթը հայազգիներ են, եւս երեքը՝ քրիստոնյա արաբներ:Հայտնի է առեւանգված հայերի ինքնությունը` Կարո Փամփալյան, Արսեն Արոյան, Լեւոն Զեյթունյան, հայր եւ որդի Բաշար եւ Ջորջ Ռաբաթներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում