Միջազգային

Սիրիայի ընդդիմադիր աղբյուրները տեղեկացնում են նախագահական նստավայրի ռմբակոծման մասին

1 րոպեի ընթերցում

Սիրիայի ընդդիմադիր աղբյուրները տեղեկացնում են նախագահական նստավայրի ռմբակոծման մասին

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի ընդդիմադիրները նոյեմբերի 7-ին կրակ են բացել Բաշար ալ Ասադի նստավայրի ուղղությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, նրանք, սակայն չեն հասել նպատակակետին:

Արաբական Ալ Արաբիա կայքը նշում է, որ Սիրիայի ազատ բանակը ռմբակոծել է նախագահական նստավայրը, հետախուզության նստավայրը եւ «Մզզե» ռազմական օդանավակայանը: Կայքի տեղեկացմամբ` 3 հուժկու պայթյուններ ցնցել են մայրաքաղաք Դամասկոսը:

Սիրիական աղբյուրները, սակայն, այս մասին տեղեկությունները չեն մանրամասնում:

Վերջին մի քանի օրերի ընթացքում մայրաքաղաք Դամասկոսում հաճախակի դարձած պայթյունները տասնյակ մարդկանց կյանք են խլել:

Սիրիայում ավելի քան 18 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է 30 հազարից ավելի մարդ, այդ թվում` չորս տասնյակից ավելի հայեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում