Միջազգային

Հերքվել է Հալեպում օդանավ ընկնելու լուրը

1 րոպեի ընթերցում

 Հերքվել է Հալեպում օդանավ ընկնելու լուրը

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական Դամասկոսը հերքել է տեղեկությունն այն մասին, որ Հալեպում օդանավ է ընկել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, եւ որոշ լրատվամիջոցներ կեղծ տեղեկություն են տարածել զինյալներին ոգեւորելու նպատակով:

Սիրիայի զինված ուժերը Հալեպի Բուսթան Բաշա թաղամասում մեծ թվով զինյալների են ոչնչացրել:

Զինյալների կողմից հերթական պայթյունն իրականացվել է Իդլեբում, որի հետեւանքով մեկ մարդ զոհվել է, ծանր վիրավորվել` մեկ երեխա:

Սիրիայում ավելի քան 18 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է 30 հազարից ավելի մարդ, այդ թվում` չորս տասնյակից ավելի հայեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում