Միջազգային

Սիրիայում զինյալները դատավորի են սպանել

1 րոպեի ընթերցում

Սիրիայում զինյալները դատավորի են սպանել

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսում Մասաքին Բարզե շրջանում զինյալները դատավորի են սպանել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, դատավոր Իբադ Նադուան սպանվել է իր տան առջեւ: Զինյալները պայթուցիկ սարքավորումը տեղադրել էին նրա մեքենայի մեջ: Նադուան Վերաքննիչ դատարանի դատավորն էր:

«Ալ Ջազիրա»-ի տեղեկացմամբ` Սիրիայի տարածքում նոյեմբերի 6-ին զոհվել է 131 մարդ:

Սիրիայի զինված ուժերը Հալեպի Քաֆր Համրա եւ ալ Լիրմուն գյուղերի ճանապարհին 12 մեքենաներ են ոչնչացրել, որոնք պատկանում էին զինյալներին:

Հալեպի մոտակայքում գտնվող Դեր Հաֆր գյուղում զինյալների թաքստոց է հայտնաբերվել եւ ոչնչացվել են տասնյակ զինյալներ:

Բաբ գյուղում, ինչպես նաեւ Քալլասա եւ աշ Շեյխ Սայիդ թաղամասերում եւս զինյալներ են սպանվել:

Սիրիայում ավելի քան 19 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է 30 հազարից ավելի մարդ, այդ թվում` չորս տասնյակից ավելի հայեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում