Միջազգային

Դամասկոսում պայթյունից տասնյակից ավելի մարդ է զոհվել

1 րոպեի ընթերցում

Դամասկոսում պայթյունից տասնյակից ավելի մարդ է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսի մոտակայքում նոյեմբերի 6-ի երեկոյան տեղի ունեցած պայթյունի հետեւանքով 11 մարդ է զոհվել եւ վիրավորվել ավելի քան 50-ը, որոնց մեծամասնությունը կանայք եւ երեխաներ են:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, ականապատ մեքենան պայթել է Ուրուդ շրջանի մարդաշատ վայրում` մեծ նյութական վնասներ հացնելով մոտակա բնակելի շինություններին, մեքենաներին եւ առեւտրային կենտրոններին:

Բժշկական աղբյուրները տեղեկացնում են, որ բոլորին անհրաժեշտ օգնություն է ցույց տրվել, սակայն վիրավորներից ոմանց վիճակը բավական ծանր է:

Արաբական մեկ այլ աղբյուր տեղեկացնում է, որ երեք ուժգին պայթյունները ցնցել են Ուրուդ շրջանը:

Սիրիայում ավելի քան 19 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է 30 հազարից ավելի մարդ, այդ թվում` չորս տասնյակից ավելի հայեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում