Միջազգային

Դամասկոսում տեղի ունեցած պայթյունից չորս տասնյակից ավելի մարդ է տուժել

2 րոպեի ընթերցում

Դամասկոսում տեղի ունեցած պայթյունից  չորս տասնյակից ավելի մարդ է տուժել

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսի Մզզե Ջաբալ թաղամասում նոյեմբերի 5-ին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել է 11 եւ վիրավորվել 31 մարդ, որոնց թվում` կանայք եւ երեխաներ:Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելովսիրիական ՍԱՆԱ գործակալությունը, բացի մարդկային վնասներից` պայթյունը նաեւ մեծ նյութական վնասներ է հասցրել. այրվել են մեքենաներ, առեւտրային կենտրոններ:

Զինված խմբավորումը եւս մեկ պայթյուն է իրականացրել Համայում, որի հետեւանքով, նախնական տեղեկություններով, երկու մարդ է զոհվել եւ վիրավորվել եւս 10-ը:

«Ալ Ջազիրա»-ն տեղեկացնում է, որ նոյեմբերի 5-ին Սիրիայի տարածքում 159 մարդ է զոհվել, հիմնականում` Դամասկոսի գյուղերում եւ Իդլեբում:Կայքի տեղեկացմամբ` 32 մարդ զոհվել է Իդլեբի Քաֆրանբիլ շրջանում կառավարական ուժերի ռմբակոծության հետեւանքով, եւս 50 զինծառայող զոհվել է Համայում տեղի ունեցած բախումների ժամանակ:

Զինյալների դեմ պայքարը շարունակվել է Հալեպի թաղամասերում: Զինված ուժերըՔաֆր Համրա, Հարյաթան շրջաններում զինյալների թաքստոցներ են հայտնաբերել եւ ոչնչացրել:

Բուսթան ալ Կասր թաղամասում ականի ընկնելու հետեւանքով վեց քաղաքացիներ են զոհվել, այդ թվում` մեկ աղջիկ:Զինյալների դեմ պայքարը շարունակվում է նաեւ Դեր Զորում, որտեղ Ջաբալիա եւ Մուազզաֆին թաղամասերում տասնյակ զինյալներ են սպանվել:

Սիրիայում շուրջ քսան ամիս ընթացող բախումների հետեւանքով զոհվել է ավելի քան 30 հազար մարդ, այդ թվում` շուրջ չորս տասնյակ սիրիահայեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում