ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զինյալները հերթական ահաբեկչությունն են իրականացրել Դամասկոսի Մզզե Ջաբալ թաղամասում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, ականապատ մեքենայի պայթելու հետեւանքով նախնական տեղեկություններով 10 մարդ է զոհվել, որոնց թվում կան նաեւ երեխաներ: Պայթյունը տեղի է ունեցել Աարուս հրապարակում երեխաների դպրոցից վերադառնալու ժամին:
Շտապ օգնության մեքենաներն ահաբեկչության վայրից տուժածներին տեղափոխում են հիվանդանոց:
Սիրիական ՍԱՆԱ գործակալությունը տեղեկացնում է, որ, նախնական տեղեկություններով, զոհվել է 4 մարդ, վիրավորվել ավելի քան 30 մարդ, այդ թվում` կանայք եւ երեխաներ: