Միջազգային

Զինյալները Յարմուք ճամբարում կրակ են բացել ուղեւորատար ավտոբուսի ուղղությամբ. զոհվել են երեխաներ

1 րոպեի ընթերցում

Զինյալները Յարմուք ճամբարում կրակ են բացել ուղեւորատար ավտոբուսի ուղղությամբ. զոհվել են երեխաներ

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զինված խմբավորման անդամները նոյեմբերի 5-ին Դամասկոսի մոտակայքում գտնվող պաղեստնիցի փախստականների Յարմուք ճամբարում կրակ են բացել ուղեւորատար ավտոբուսի ուղղությամբ, որի հետեւանքով 5 մարդ է զոհվել, այդ թվում` երեխաներ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, Դամասկոսի հիվանդանոցից հայտնել են, որ զոհերից մեկը կին է, երեքը` երեխաներ, կա նաեւ 5 վիրավոր, որոնցից մեկի վիճակը ծանր է: Մեկ այլ հիվանդանոցից տեղեկացրել են, որ մեկ մարդ զոհվել է, վիրավորվել եւս 5 մարդ: Այսպիսով` տեղի ունեցած պատահարի հետեւանքով 5 մարդ զոհվել է եւ վիրավորվել եւս 10 մարդ:

Դեր Զորում զինված ուժերի ստորաբաժանումները Ջաբալիա եւ ալ Մուզզաֆին շրջաններում տասնյակ զինյալների են ոչնչացրել: Զինյալների հետ բախումներ են տեղի ունեցել նաեւ Մաարաթ ան Նումանում, որտեղ եւս մեծ թվով զինյալներ են սպանվել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում