Միջազգային

Սիրիայում առեւանգված հայ երիտասարդն ազատ է արձակվել

1 րոպեի ընթերցում

Սիրիայում առեւանգված հայ երիտասարդն ազատ է արձակվել

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի սահմանի մոտակայքում գտնվող սիրիական Հասաքե քաղաքում օրեր առաջ առեւանգված հայազգի երիտասարդ Ասատուր Սարգսյանն ազատ է արձակվել: Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրեց սիրիահայ համայնքի ներկայացուցիչը` ավելացնելով, որ երիտասարդն ազատ է արձակվել պահանջված փրկագինը վճարելուց հետո:

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ Հասաքե քաղաքում զինյալներն առեւանգվել էին հայազգի Ասատուր Սարգսյանին, ով այդ պահին գտնվելիս է եղել իր աշխատավայրում:

«Հալեպի լրատվական ցանց»ֆեյսբուքյանէջից տեղեկացանք, որ քաղաքի մոտակայքում առեւանգված յոթ հայերն արդեն ազատ են արձակվել: Լուրը, սակայն, դեռեւս չի հաստատվել առաջնորդարանի կողմից:

Սիրիայում նոյեմբերի 4-ին եւս խաղաղ չի եղել. Դամասկոսում կրկինպայթյուն է տեղի ունեցել: Սիրիական ՍԱՆԱ գործակալությունը տեղեկացնում է, որ պայթյունը տեղի է ունեցել «Սիրիական արհմիությունների համընդհանուր ֆեդերացիա»-ի շենքի մոտակայքում, որի հետեւանքով 11 մարդ է վիրավորվել, վնասվել են մոտակա շինությունները:

Սիրիայում շուրջ քսան ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է 30 հազարից ավելի մարդ, այդ թվում` գրեթե չորս տասնյակ հայեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում