Դամասկոսում երկու պայթյուններից տասնյակից ավելի մարդ է վիրավորվել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսի Զահիրա այգու մոտակայքում տեղի ունեցած երկու պայթյունների հետեւանքով 16 մարդ է վիրավորել: Պայթյուններն իրար հաջորդել են Զահիրա շրջանում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, զինյալները պայթուցիկ սարքավորումը տեղադրել են պոլիկլինիկայի շենքի ետնամասում կայանված մեքենայի վրա: Առաջին պայթյունից քիչ անց` շտապօգնության մեքենաների ժամանելուց եւ մարդկանց հավաքվելուց հետո, զինյալները երկրորդ պայթյունն են իրականացրել:
Տարբեր վնասվածքներ ստացած 16 վիրավորները տեղափոխվել են Դամասկոսի հիվանդանոց, նրանց թվում են նաեւ շտապօգնության մեքենայի վարորդը եւ բուժքույրը, որոնք առաջին պայթյունի ժամանակ դեպքի վայր էին ժամանել: