Միջազգային

Դամասկոսի Զահիրա այգու մոտակայքում պայթյուններ են որոտացել

1 րոպեի ընթերցում

Դամասկոսի Զահիրա այգու մոտակայքում պայթյուններ են որոտացել

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսում Զահիրա այգու մոտակայքում նոյեմբերի 2-ին երկու պայթյուն է որոտացել:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, տուժածների վերաբերյալ դեռեւս տեղեկություններ չկան:

Համա քաղաքում նոյեմբերի 2-ին զինված ուժերը մեծ քանակությամբ զենքերով լի մեքենա են հայտաբերել:

Մեկ այլ արաբական աղբյուր նշում է, որ ընդդիմադիրները տեղեկություն են տարածել Սիրիայի կառավարական ուժերը նահանջել են Հալեպի մոտակայքում գտնվող Սարաքեբ քաղաքի վերջին հենակետից:

Ավելի վաղ նոյեմբերի 1-ին տեղեկություններ էին ստացվել, որ զինյալները հսկողություն են հաստատել Սարաքեբի 3 ռազմակետերում` Հաջիզ Համիշու շրջանում սպանելով 28 զինծառայողների:

Սարաքեբը գտնվում է Հալեպից 50 կմ հարավ արեւմուտք հեռավորության վրա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում