Միջազգային

Հալեպում թուրք զինյալ ահաբեկիչներ են սպանվել

2 րոպեի ընթերցում

Հալեպում թուրք զինյալ ահաբեկիչներ են սպանվել

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի զինված ուժերը շարունակում են Հալեպի թաղամասերը եւ գյուղերը մաքրել զինյալներից:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, զինված ուժերը Հալեպի Դաուար ալ Լիրմուն, Սուքքարի, Բուսթան ալ Կասր, աս Սալիհին թաղամասերում զինյալների թաքստոցներ են հայտաբերել` ոչնչացնելով խմբավորման անդամներին եւ նրանց զենքերը:Քարամ ալ Ջաբալ թաղամասը զինյալներից մաքրելու ժամանակ սպանվածների թվում թուրքեր են եղել, այդ թվում` թուրք զինյալ ԱբադԱլլահ Հասին Քարաքանը:Վերջինիս գնդացիրն առգևավվել է:Հալեպի մոտակայքում գտնվող Քաֆր Հում գյուղում զինյալներին պատկանող մեծ թվով մեքենաներ եւ զենքեր են ոչնչացվել:Զինված խմբավորումների թաքստոցներ են հայտնաբերվել եւ ոչնչացվել Աթարիբի շրջանում:

Բախումները զինյալների դեմ շարունակվել են նաեւ Դամասկոսի գյուղերում: Զամալքա գյուղում զինյալներ դեմ պայքարի ժամանակ սպանվել է ամենավտանգավոր զինյալներից մեկը Ահմադ ադ Դահլան: Դամասկոսի մոտակայքում գտնվող Սայիդա Զեյնաբ արվարձանում սպանված զինյալների թվում է եղել նաեւ Հորդանանի քաղաքացի Իբրահիմ Ջասիմ ալ Խալֆը:

Սիրիայի զինված ուժերը կանխել են զինյալների կողմից կազմակերպված հերթական պայթյունը Սոմարիայի ավտոկայանում:«Ալ Ջազիրա»-ն տեղեկացնում է, որ Սիրիայի տարածքում կառավարական ուժերի ռմբակոծության արդյունքում նոյեմբերի 1-ին 126 մարդ է զոհվել:Կայքի տեղեկացմամբ կառավարական ռազմական օդանավերը ռմբակոծել են Ռակկայի շրջանի Թել Աբյադ գյուղը, Հոմսի շրջանները եւ Դամասկոսի Հաջր Ասուադ, Աասալի թաղամասերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում