Միջազգային

Դամասկոսի մոտակայքում նոր պայթյուն է տեղի ունեցել

1 րոպեի ընթերցում

Դամասկոսի մոտակայքում նոր պայթյուն է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսի մոտակայքում գտնվող Սայիդա Զեյնաբ արվարձանում հոկտեմբերի 31-ին պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացրել են Սայիդա Զեյնաբի ոստիկանությունից:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, զինյալները պայթուցիկ սարքավորումը տեղադրել են մարդաշատ փողոցում գտնվող աղբամաններից մեկի մեջ:

Տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհեր եւ վիրավորներ կան, որոնց թիվը եւ ինքնությունը դեռեւս ճշտվում է:

Արաբական մեկ այլ աղբյուր նշում է, որ ընդդիմադիրների խոսքով` պայթյունի հետեւանքով, նախնական տեղեկությունների համաձայն, 7 մարդ է զոհվել:

Սիրիայի զինված ուժերը շարունակում են պայքարել զինյալների դեմ: Հարասթա գյուղում մեծ թվով զինյալներ են ոչնչացվել: Բախումները զինյալների դեմ շարունակվել են Համայի շրջանի Ջեյդ եւ Աազիզիե գյուղերում:

Սիրիայում ավելի քան 18 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է 30 հազարից ավելի մարդ, այդ թվում` գրեթե չորս տասնյակ հայեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում