Միջազգային

Հալեպում եւ Դամասկոսում մեծ թվով զինյալներ են ոչնչացվել

1 րոպեի ընթերցում

Հալեպում եւ Դամասկոսում մեծ թվով զինյալներ են ոչնչացվել

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի զինված ուժերը Դամասկոսի Հարասթա գյուղի Սալահ ադ Դին եւ Ալ Հազզան շրջաններում արյունալի բանխումներ են ունեցել զինյալների հետ, արդյունքում մեծ թվով զինյալներ են սպանվել: Նշված շրջաններում հայտնաբերվել են պայթուցիկ սարքեր` տեղադրված ճանապարհների եւ շինությունների մոտ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, Հալեպի որոշ թաղամասերում եւ մոտակա Խան ալ Ասլ եւ Դահրա Աուադ գյուղերում զինյալների մեքենաներ են ոչնչացվել: Ազզազ շրջանում ավելի քան երկու տասնյակ զինյալներ են զոհվել:

Դեր Զորի ալ Մրեիա գյուղում եւս տասնյակ զինյալներ են ոչնչացվել: Բացի դրանից վնասազերծվել են նրանց «պիկապ» տեսակի մեքենաները:

«Ալ Ջազիրա»-ն տեղեկացնում է, որ Սիրիայի տարածքում, մասնավորապես Իդլեբի Շրջանի Մաարա ան Նուման քաղաքում, ինչպես նաեւ Դամասկոսի մոտակա գյուղերում հոկտեմբերի 30-ին ավելի քան 100 մարդ է զոհվել:Կայքի տեղեկացմամբ` Սիրիայի զինված ուժերը օդային հարվածներ են հասցրել Դամասկոսի Ջոբար թաղամասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում