Միջազգային

Հալեպի հայկական թաղամասերում պայթյունների ձայներ են լսվել

2 րոպեի ընթերցում

Հալեպի հայկական թաղամասերում պայթյունների ձայներ են լսվել

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի հայկական թաղամասերում ուժգին ռմբակոծությունների ձայներ են լսվել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Բերիո թեմի ազգային առաջորդարանի մամլո խոսնակ Ժիրայր Ռեյիսյանն` ավելացնելով, որ տեղի ունեցածի վերաբերյալ դեռեւս մանրամասն տեղեկություններ չկան:Ինչ վերաբերում է Հալեպի մոտակայքում առեւանգված 7 հայերին, ապա նրանց ազատ արձակելու նպատակով աշխատանքները շարունակվում են:

Զինյալ ապստամբները հոկտեմբերի 29-ի երեկոյան 18:00-ի սահմաններում Բեյրութից Հալեպ ուղեւորվող «Զեյթունի Դրուզ» ընկերությանը պատկանող քաղաքացիական ավտոբուս են կանգնեցրել են Հալեպի մոտակայքում գտնվող Սարաքեբ քաղաքում եւ սկսել ստուգել ավտոբուսը: Այնուհետեւ նրանք իջեցրել են ուղեւորներին եւ առանձնացրել քրիստոնյա ուղեւորներին, որից հետո ազատ են արձակել կանանց եւ երեխաներին, սակայն իրենց մոտ են պահել 11 ուղեւոր տղամարդկանց, որոնցից յոթը հայեր են, եւս երեքը՝ քրիստոնյա արաբներ: Նրանց թվում նաեւ ասորի եւ քուրդ կա:Տեղեկություններ կան, որ սեւազգեստ զինված ապստամբները տղամարդկանց ծնկի են իջեցրել եւ սկսել հարվածել, այնուհետեւ տարել անորոշ ուղղությամբ:Արդեն հայտնի է մի քանի առեւանգված հայերի ինքնությունը` Կարո Փամփալյան, Արսեն Արոյան, Լեւոն Զեյթունյան, հայր եւ որդի Բաշար եւ Ջորջ Ռաբաթներ:

Սիրիայում ավելի քան 18 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է 30 հազարից ավելի մարդ, այդ թվում` գրեթե չորս տասնյակ հայեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում