Սիրիայում ռազմաօդային ուժերի գեներալ է սպանվել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսի հյուսիսային Ռուքն ադ Դին թաղամասում սպանվել է Սիրիայի ռազմաօդային ուժերի գեներալը: Այդ մասին տեղեկացրել է սիրիական հեռուստատեսությունը:
Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, գեներալ մայոր Աբդ Ալլահ Մահմուդ ալ Խալիդին սպանվել է իր ընկերոջ տնից դուրս գալու ժամանակ` հայտնվելով կրակահերթի տակ:
Անվտանգության աղբյուրները հայտնել են, որ նա ռազմաօդային շտաբի անդամ է եւ համարվում էր լավագույն մասնագետներից մեկը:
Հեռուստատեսությամբ նաեւ հայտարարվել է, որ Սիրիայի «Ազատ բանակ»-ն իր վրա է վերցրել սպանության պատասխանատվությունը` այդ մասին նշելով ֆեյսֆուքյան էջում:
Սիրիայում ավելի քան 18 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է 30 հազարից ավելի մարդ, այդ թվում` գրեթե չորս տասնյակ հայեր: