ԱՄՆ-ում մշակվել են «այն տարածաշրջանային տերություններին միջուկային հարվածներ հասցնելու նոր պլաններ, որոնք ձգտում են ձեռք բերել

2 րոպեի ընթերցում

ՎԱՇԻՆԳՏՈՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում մշակվել են «այն տարածաշրջանային տերություններին միջուկային հարվածներ հասցնելու նոր պլաններ, որոնք ձգտում են ձեռք բերել զանգվածային բնաջնջման զենքե: Ինչպես մամուլի համար հաղորդագրության մեջ հայտնել Է Ամերիկացի գիտնականների դաշնությունը (ԱԳԴ), այս մասին Է վկայում ԱՄՆ-ի Ռազմավարական հրամանատարության փաստաթուղթը, որը հայտնվել Է վերջինիս տնօրինության տակ: Որպես օրինակ փաստաթղթում, որը կազմվել Է մի քանի տարի առաջ, նշվել են ԿԺԴՀ-ն եւ Լիբիան: Այս կարգադրության հիման վրա ԱՄՆ-ի Ռազմավարական հրամանատարությունը պատրաստել Է «տարածաշրջանային տերություններին հարվածներ հասցնելու մի շարք սցենարային տարբերակներե,- նշել Է ԱԳԴ-ի աշխատակից Հանս Քրիստենսենը, որի պահանջով փաստաթուղթը գաղտնազերծվել Է տեղեկատվության ազատության մասին օրենքի հիման վրա: Նրա խոսքով, սցենարներում, օրինակ, նշվել են այնպիսի երկրներ, ինչպիսիք են ԿԺԴՀ-ն եւ Լիբիան, ինչպես նաեւ «Սքադե հրթիռներ ունեցող երկրները, ներառյալ Իրանը, Իրաքը (այն պահին) եւ Սիրիանե: Ստացված փաստաթղթի պատճենն ԱԳԴ--ն զետեղել Է Ինտերնետում: Բուն Դաշնությունն ստեղծվել Է 1945 թվականին այն մի խումբ գիտնականների կողմից, որոնք մասնակցել են ԱՄՆ-ի միջուկային զենքի ստեղծման «Մանհետենե ծրագրին: Այդ ժամանակվանից ի վեր այն առանձնահատուկ ուշադրություն Է նվիրում միջուկային սպառազինությունների եւ գլոբալ անվտանգության հարցերին:

Հայերեն

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթի հաղթող Միհալ Ստոչելը հորդորեց երբեք չհանձնվել

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան