Միջազգային

Ջարամանայում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով տասնյակից ավելի մարդ է զոհվել

2 րոպեի ընթերցում

Ջարամանայում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով տասնյակից ավելի մարդ է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի մոտակայքում գտնվող Ջարամանա արվարձանում հոկտեմբերի 29-ին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով վերջին տեղեկությունների համաձայն զոհվել է 11 մարդ եւ վիրավորվել 50-ից ավելին, որոնց մեծամասնությունը երեխաներ եւ կանայք են:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, բացի մարդկային վնասներից, պայթյունի պատճառով վնասվել են մոտակայքում գտնվող բնակելի շինություններ, առեւտրային կենտորններ եւ մեքենաներ:

Զինադադարը եւս մեկ անգամ խախտելուց հետո Սիրիայի զինված ուժերը պատասխան հարված են հասցրել զինյալներին: Դամասկոսի մոտակայքում գտնվող Հարասթա գյուղի Հասան մզկիթի մոտակայքում մեծ թվով զինյալներ են ոչնչացվել, առգրավվել են զենքերը:

Զինյալները լուրջ կորուստներ են կրել նաեւ Զամալքայի շրջանում:Բախումները զինյալների դեմ շարունակվել է նաեւ Հալեպում եւ մոտակա գյուղերում: Շեյխ աս Սայիդ, Քալլասա, Բուսթան Կասր թաղամասերում մեծ թվով զինյալներ են սպանվել:«Ալ Ջազիրա»-ն տեղեկացնում է, որ հոկտեմբերի 29-ին Սիրիայի տարածքում 120 մարդ է զոհվել: Կայքը Ջարամանայում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ նշում է 12 զոհերի մասին:

Կայքը նաեւ տեղեկացնում է, որ Սիրիայի կառավարական ուժերը օդային հարվածներ են հասցրել Դամասկոսի Դումա եւ Հաջր Ասուադ շրջաններին: Սիրիայում ավելի քան 18 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է 30 հազարից ավելի մարդ, այդ թվում` գրեթե չորս տասնյակ հայեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում