Քարաշամբի պեղումները հետաքրքիր պատկերացում են տալիս միջին բրոնզե դարից մինչեւ վաղ երկաթե դար ընկած հասարակության գործունեության մասին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջին բրոնզեդարյան հուշարձան համարվող Քարաշամբում իրականացվող պեղումների ժամանակ հսկայական դամբարան է հայտնաբերվել, որը կիսով չափ արդեն բացվել է:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց արշավախմբի ղեկավարի տեղակալ Վարդուհի Մելիքյանը, արդեն սկսվել են նյութերի պեղման աշխատանքները:«Երկու ամիս է, ինչ աշխատում ենք դամբարանի բացման ուղղությամբ: Այնտեղից արդեն դուրս ենք բերել խոշոր եղջերավոր անասունների կմախքներ: Նյութերն ամբողջությամբ պեղելուց հետո կլուսանկարենք եւ չափագրում կանցկացնենք»,-ասաց նա:

Պեղումնաբանի խոսքով` այս տարի Քարաշամբում իրականացվել է նաեւ հողային շերտերի բացում` նոր դամբարաններ պեղելու նպատակով:«Քարաշամբի դամբարանն ունիկալ է իր չափազանց համակենտրոնացված լինելով: Այստեղ հաճախ դամբարանները մեկը մյուսի վրա է կառուցված, կամ մեկը մյուսի շարունակությունն է»,-ասաց նա;

Վարդուհի Մելիքյանի խոսքով` Քարաշամբի պեղումները հետաքրքիր պատկերացում են տալիս միջին բրոնզե դարից մինչեւ վաղ երկաթե դար ընկած հասարակության գործունեության մասին:«Այստեղ կատարված պեղումները հնարավորություն են տալիս ոչ միայն պատկերացում կազմել այդ ժամանակաշրջանում թաղման ծեսի, այլ ընդհանրապես մի ամբողջ քաղաքակրթության ապրելակերպի մասին»,-ասաց նա:

Քարաշամբի պեղումները սկսվել են 2012 թվականի հուլիս ամսին եւ կշարունակվեն մինչեւ նոյեմբեր:

Քարաշամբի դամբարանադաշն ընդգրկում է երեք հեկտար հողատարածք: Տարիների հնագիտական աշխատանքներից հետո այն դեռ կիսով չափ է պեղված: Մի քանի տասնյակ սերունդներ` մ.թ.ա 23-րդից մինչեւ մ.թ.ա. 11-12-րդ դդ. այստեղ թաղման արարողություններ են կատարել, եւ հնավայրի բացառիկությունը նաեւ այն է, որ նույն տարածքում թաղված մարդկանց ծեսերի տարբերությունը կարելի է տեսնել միեւնույն հարթության վրա:

Եթե մինչեւ 2015 թվականը դամբարանադաշտը պեղվի գոնե 80 տոկոսով, նախատեսվում է այս բացառիկ հուշարձանը թանգարանացնել:

Քարաշամբի դամբարանադաշտի պեղումները սկսվել են 1987 թվականին:Դամբարանը պատկանել է ցեղապետի։ Այնտեղից հայտնաբերվել են թանկարժեք մետաղից ու բրոնզից զարդեր, զենքեր, իշխանության խորհրդանիշեր, սպասք, խեցեղեն առարկաներ։ Բացառիկ է նաեւ այնտեղից պեղված արծաթե դրվագազարդ գավաթը, որի վրա քանդակված պատկերները տեղեկատվություն են տալիս միջին բրոնզեդարյան Հայաստանի հոգևոր և նյութական մշակույթի մասին:

Հայերեն English Русский

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթի հաղթող Միհալ Ստոչելը հորդորեց երբեք չհանձնվել

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան