Միջազգային

Պայթյուն է տեղի ունեցել Դամասկոսի հայաշատ Ջարամանա թաղամասում

1 րոպեի ընթերցում

Պայթյուն է տեղի ունեցել Դամասկոսի հայաշատ Ջարամանա թաղամասում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի մոտակայքում գտնվող հայաշատ Ջարամանա շրջանի Ռաուդա թաղամասում պայթյուն է տեղի ունեցել: Նախնական տեղեկությունների համաձայն` տուժածների թվում հայեր կան, որոնց ինքնությունը դեռեւս պարզ չէ, նաեւ անորոշ է` նրանք զոհվել են, թե վիրավորվել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Դամասկոսի մեր հայրենակիցները` նշելով, որ տեղեկության մանրամասները ճշտելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Ջարամանայի բնակչության մեծամասնությունը քրիստոնյաներ, այդ թվում նաեւ հայեր են`ավելի քան 400 հայ ընտանիք:

Սիրիական ՍԱՆԱ գործակալութունը տեղեկացրել է, որ զինված խմբավորումները շարունակում են խախտել Այդ ալ Ադհա տոնի կապակցությամբ հայտարարված զինադադարի պայմանավորվածությունը:Ջարամանա թաղամասում հոկտեմբերի 29-ինականապատ մեքենայի պայթյունի հետեւանքով, նախնական տեղեկություններով` 6 մարդ զոհվել է եւ վիրավորվել է ավելի քան 50 մարդ: Վնասվել են ավելի քան 20 մեքենաներ եւ 15-ից ավելի առեւտրային կենտրոններ:

Սիրիայում ավելի քան 18 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է 30 հազարից ավելի մարդ, այդ թվում` գրեթե չորս տասնյակ հայեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում