Միջազգային

Սիրիայում հրադադարի խախտման հետեւանքով զոհեր կան

1 րոպեի ընթերցում

Սիրիայում հրադադարի խախտման հետեւանքով զոհեր կան

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիացի ակտիվիստները հայտարարել են, որ Դամասկոսի մոտակայքում գտնվող հոկտեմբերի 26-ին Հարասթա արվարձանում տեղի ունեցած բախումների հետեւանքով երեք մարդ է զոհվել: Այդպիսով` եւս մեկ անգամ խախտվեց շատ կարճ տեւած զինադադարը: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, ընդդիմադիրները հայտարարել են, որ Թուրքիայի սահմանի մոտ եւս մեկ մարդ է զոհվել:

Հալեպահայերի ֆեյսբուքյան էջից տեղեկացանք, որ Հալեպի որոշ թաղամասերում եւս մերթընդմերթ կրակոցների ձայներ են լսվում:

Սիրիական աղբյուրը տեղեկացնում է, որ «Ան Նուսրա» զինված խմբավորումը հարձակվել է Մաարաթ ան Նումանում գտնվող ռազմաբազայի վրա, ինչպես նաեւ կրակ է բացել սիրիա-ֆրանսիական հիվանդանոցի ուղղությամբ:

Ավելի վաղ Սիրիայի զինված ուժերի ղեկավարությունը հայտատարել էր Սիրիայի տարածքում հոկտեմբերի 26-29-ը ռազմական գործողությունները դադարեցնելու որոշման մասին: Որոշումը ընդունվել է Զոհաբերության` Այդ ալ Ադհա տոնի կապակցությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում