Միջազգային

Սիրիայում խախտվեց դեռ չսկսված զինադադարը

1 րոպեի ընթերցում

Սիրիայում խախտվեց  դեռ չսկսված զինադադարը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՍիրիայիՄաարաթ ան Նուման քաղաքի մոտակայքում հոկտեմբերի 26-ին կառավարական ուժերի եւ զինյալների միջեւարյունալի բախումներ են սկսվել: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, բախումները տեղի են ունենում զինված ուժերի ռազմական բազայի մոտակայքում:Այսպիսով` արդեն իսկ խախտվեց մուսուլմանական Այդ ալ Ադհա տոնի առիթով հայտարարված զինադադարը:Մեկ այլ աղբյուրի տեղեկացմամբ` բախումները սկսվել են առավոտյան ժամը 10:30-ին:

Արաբական աղբյուրը տեղեկացնում է, որ ընդդիմադիր զինյալները հարձակվել են Հալեպ-Դամասկոս ճանապարհի մոտակայքում գտնվող ռազմաբազայի վրա եւ կառավարական ուժերն ի պատասխան կրակ են բացել զինյալների ուղղությամբ:

Ավելի վաղ Սիրիայի զինված ուժերի ղեկավարությունը հայտարարել է Սիրիայի տարածքում հոկտեմբերի 26-29-ը ռազմական գործողությունները դադարեցնելու որոշման մասին: Որոշումն ընդունվել էր Զոհաբերության` Այդ ալ Ադհա տոնի կապակցությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում