Միջազգային

Սիրիայի նախագահը շնորհավորել է Զոհաբերության տոնի կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

Սիրիայի նախագահը շնորհավորել է Զոհաբերության տոնի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական պետական հեռուստատեսությունը հոկտեմբերի 26-ի առավոտյանհեռարձակել է նախագահ Բաշար ալ Ասադի աղոթքը Այդ ալ Ադհա տոնի կապակցությամբ: Աղոթքից հետո տոնի առիթովԱսադը շնորհավորել է բոլորին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, ավելի վաղ Սիրիայի զինված ուժերի ղեկավարությունը հայտատարել է Սիրիայի տարածքում հոկտեմբերի 26-ից 29-ը ռազմական գործողությունները դադարեցնելու որոշման մասին: Որոշումը ընդունվել է Այդ ալ Ադհա տոնի կապակցությամբ:

Հայտատարության մեջ նշվել է, որ զինված ուժերը իրավունք ունեն պատասխան հարված տալեու, եթե զինյալները շարունակեն հարձակումներ գործել խաղաղ բնակիչների, զինծառայողների կամպետական հաստատություններիվրա, ինչպես նաեւ ահաբեկչական գործողությունների կատարելու դեպքում:

Կառավարական ուժերը միջոցներ կձեռնարկեն, եթե զինյալները փորձեն ամրապնդել իրենց դիրքերը կամ օգնություն կստանան հարեւան երկրներից Սիրիայի տարաքծը հատելու համար:

Սիրիայի նման որոշումը ողջունել է Ռուսաստանը, ինչպես նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում