Միջազգային

Հալեպի հայկական թաղամասերում ուժգին պայթյունների ձայներ են լսվում. Ժիրայր Ռեյիսյան

2 րոպեի ընթերցում

Հալեպի հայկական թաղամասերում ուժգին պայթյունների ձայներ են լսվում. Ժիրայր Ռեյիսյան

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի հայկական թաղամասերում հոկտեմբերի 25-ի վաղ առավոտից պարզ լսելի են շուրջը տեղի ունեցող պայթյունների եւուժգին կրակոցներիձայներ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամլո խոսնակ Ժիրայր Ռեյիսյանն` ավելացնելով, որ թեպետ այս պահի դրությամբ տեղի ունեցող բախումների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ չկան, սակայն չի բացառվում, որ բախումները բավական մոտ են հայկական թաղամասերին:Ռեյիսյանը նաեւ նշեց, որ հոկտեմբերի 24-ի երեկոյան եւս հարձակումներ են եղել Հալեպի քրիստոներական թաղամասերի վրա, սակայն պատճառված վնասների մասին տեղեկություններ չկան:

Հալեպահայերի ֆեյսբուքյան էջից տեղեկացանք, որ բախումներ են տեղի ունենում Աշրաֆիեի շրջանում, նաեւ տեղեկություններ կան, որ Ազատ բանակը հասել է մինչեւ հունական հիվանդանոցի մոտ: Հալեպահայերը նշում են, որ Աշրաֆիեի բնակիչները փակվել են իրենց բնակարաններում եւ պատշգամբ դուրս չեն գալիս:Հալեպի լրատվական ցանց ֆեյսբուքյան էջը եւս տեղեկացնում է, որ զինյալները մտել են Աշրաֆիե թաղամաս եւ առաջ են շարժվում:

Ավելի վաղ տեղեկություն էր ստացվել, որ հոկտեմբերի 24-ի առավոտյան դիպուկահարի արձակած փամփուշտից Նոր Գյուղ թաղամասում վիրավորվել էր հայազգի Ղազար Ղազարյանը, ով այժմ բժիշկների հսկողության տակ է:

Սիրիայում ավելի քան 18 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է 30 հազարից ավելի մարդ, այդ թվում` գրեթե չորս տասնյակ հայեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում