Միջազգային

Դամասկոսի Թադամուն շրջանում պայթյուն է որոտացել

1 րոպեի ընթերցում

Դամասկոսի Թադամուն շրջանում պայթյուն է որոտացել

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսի մերձակայքում գտնվող Թադամուն շրջանում հոկտեմբերի 24-ի երեկոյան պայթյուն է տեղի ունեցել, որի հետեւանքով չորս մարդ զոհվել է, եւս 11-ը վիրավորվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, ականապատ մեքենան պայթել է մարդաշատ փողոցում, որն այդ ժամանակ լի էր անցորդներով:Պայթյունը, բացի մարդկային վնասներից, մեծ նյութական վնասների պատճառ է դարձել` ավերելով բնակելի շինություններ, առեւտրային կենտրոններ:

Դամասկոսի բժշկական կենտրոնից հայտնել են, որ տուժածներին անմիջապես տեղափոխել են հիվանդանոց, որոնցից չորսն արդեն մահացած, իսկ մեկը ծայրահեղ ծանր վիճակով: Մնացած տասը վիրավորներին անհրաժեշտ բժշկական օգնություն է ցույց տրվել:

Սիրիայում շուրջ 20 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է 30 հազարից ավելի մարդ, այդ թվում` գրեթե չորս տասնյակ հայեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում