Միջազգային

Դամասկոսի Դումա գյուղում զինյալների կողմից երկու տասնյակից ավելի խաղաղ քաղաքացի է սպանվել

1 րոպեի ընթերցում

Դամասկոսի Դումա գյուղում  զինյալների կողմից երկու տասնյակից ավելի խաղաղ քաղաքացի է սպանվել

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսի մոտակայքում գտնվող Դումա գյուղում զինյալների կողմից կազմակերպած ոճրագործության զոհ է դարձել 25 քաղաքացի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, խաղաղ բնակիչների սպանությունը տեղի է ունեցել Հաուա մզկիթի մոտակայքում` Ալի բն Աբի Տալիբ փողոցում: Ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն` ոճրագործության զոհ են գնացել տասնյակից ավելի քաղաքացիներ, այդ թվում` 3 երեխա եւ մեկ կին:

Հալեպի ողջ տարածքում հոկտեմբերի 24-ին տասնյակ զինյալներ են ոչնչացվել, նաեւ` նրանց թաքստոցները եւ զենքերը: Խան ալ Ասլ թաղամասը մաքրվել է զինյալներից եւ հայտարարվել անվտանգ:

Հակտեմբերի 24-ին տեղի ունեցած բախումներով աչքի է ընկել նաեւ Հոմսի շրջանը, որտեղ Ռասթան քաղաքում մեծ թվով զինյալներ են ոչնչացվել:

Դաարայի շրջանի հատուկ ծառայության աշխատակիցները տարբեր զինատեսակներ են հայտնաբերել Դանմին շրջանում:

Սիրիայում ավելի քան 18 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է 30 հազարից ավելի մարդ, այդ թվում` գրեթե չորս տասնյակ հայեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում