Միջազգային

Սիրիան զոհաբերության տոնին զինադադար հայտարարելու որոշման մասին կհայտնի հոկտեմբերի 25-ին

1 րոպեի ընթերցում

Սիրիան զոհաբերության տոնին զինադադար հայտարարելու որոշման մասին կհայտնի հոկտեմբերի 25-ին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի Արտաքին գործերի նախարությունը հոկտեմբերի 24-ին հայտարարել է, որ Այդ ալ Ադհա տոնի առիթով զինադադար հայտարարելու իր վերջանական որոշման մասին կհայտնի հոկտեմբերի 25-ին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, հայտարարության մեջ նշվել է, որ առաջարկը դեռեւս ուսումնասիրվում է Զինված ուժերի ղեկավարության կողմից եւ որոշումը հայտնի կլինի միայն վաղը:

Դամասկոսը նման հայտարարությամբ հանդես է եկել ՄԱԿ-ի ԱԵԼ-ի բանագնաց Ախդար Իբրահիմիի հայտարարությունից հետո: Համաձայն այդ հայտարարության` Սիրիայի կառավարությունը համաձայնել էր դադարեցնել կրակը զոհաբերության տոնի առթիվ:

Ավելի վաղ ՄԱԿ-ի եւ ԱԵԼ-ի նոր բանագնաց Ախդար Իբրահիմին Սիրիայի ընդդիմությանը եւ կառավարությանը կոչ էր արել Զոհաբերության` Այդ ալ Ադհա տոնին զինադադար հայտարարել: Մինչ այժմ կողմերից ոչ ոք առաջարկի վերաբերյալ որոշում չի ընդունել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում