Դամասկոսի պայթյունից հայեր չեն տուժել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսում հոկտեմբերի 21-ին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով, բարեբախտաբար, հայ տուժածներ չկան: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց սիրիահայ համայնքի ներկայացուցիչն` ավելացնելով, որ պայթյունը բավական ուժգին է եղել:Ականապատ մեքենան պայթել է Բաբ Թումա քրիստոնեական թաղամասի Դոմինո սրճարանի մոտակայքում առավոտյան ժամը 11-ին: Նշված թաղամասում օրվա այդ ժամերին բավական մարդաշատ է: Ուստի, ինչպես տեղեկացրել էր սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, տուժածները անցորդներ եւ պայթյունի վայրում գտնվող քաղաքացիներ են: Արդեն հայտնի է, որ զոհվել է 13 եւ վիրավորվել եւս 29 մարդ: Բացի մարդկային վնասներից պայթյունի հետեւանքով ավերվել են մեծ թվով բնակելի շինություններ եւ այրվել տասնյակ մեքենաներ:

Բաբ Թումայի բնակիչները խիստ քննադատել են ահաբեկչությունը միաժամանակ հայտարարելով` որ պայթյունն ահաբեկիչների նվերն է Այդ ալ Ադհա տոնի առիթով, սակայն նրանց չի հաջողվի վախեցնել իրենց, եւ սիրիացիները կարող են պայքարել ահաբեկչության դեմ: Մեկ այլ բնակիչ հայտնել է, որ Սիրիայի թշնամիները ցանկանում են վերացնել Սիրիան եւ իր ազգը, սակայն դա չի կարող տեղի ունենալ:

Հայերեն English

COP17-ի բացման հանդիսավոր արարողություն․ ՈՒՂԻՂ

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներն ԱԱ-ի եզրափակիչում են

Ծանրորդ Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը