Միջազգային

Դամասկոսի քրիստոնական Բաբ Թումա թաղամասում պայթյուն է որոտացել. կան զոհեր

1 րոպեի ընթերցում

Դամասկոսի քրիստոնական Բաբ Թումա թաղամասում պայթյուն է որոտացել. կան զոհեր

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում հոկտեմբերի 21-ի կեսօրին պայթյուն է որոտացել:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, ականապատ մեքենան պայթել է քրիստոնեական Բաբ Թումա թաղամասում:Սիրիայի Ներքին գործերի նախարարությունը տեղեկացրել է, որ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով 13 մարդ զոհվել է եւ վիրավորվել են 29-ը: Զոհվածները հիմնականում անցորդներ են եւ պայթյունի վայրում գտնվող քաղաքացիներ:

Բացի մարդկային վնասներից, պայթյունի հետեւանքով տասնյակ բնակելի շինություններ մեքենաներ են ավերվել եւ այրվել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում