Հասարակական

Արամ Ա-ն ընդունել է Ֆրանսիայի բողոքական եկեղեցիների նախագահին

1 րոպեի ընթերցում

Արամ Ա-ն ընդունել է Ֆրանսիայի բողոքական եկեղեցիների նախագահին

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հոկտեմբերի 20–ի առավոտյան ընդունել է Ֆրանսիայի բողոքական եկեղեցիների նախագահ Իվ Կունելին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Կիլիկիայի Հայոց կաթողիկոսարանից:

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Միջին Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները, մասնավորապես` քրիստոնեական համայնքների առաջ ծառացած մարտահրավերները: Ընդհանուր գնահատականներ տալով ներկայիս իրադրությանը` վեհափառ հայրապետն ընդգծել է, որ արևմտյան երկրների կողմից ճիշտ չէ հապճեպ եզրակացությունների հանգելը և խիստ դիրքորոշումներ որդեգրելը: Նա նշել է, որ «անհրաժեշտ է մոտիկից հետևել տեղի ունեցող զարգացումներին` մշտապես հենվելով մարդու իրավունքների, արդարության և խաղաղության սկզբունքների վրա»:

Արամ Ա-ն նաև անդրադարձել է քրիստոնեություն-իսլամ համակեցությունն ավելի ամրապնդելու անհրաժեշտությանը` հիշեցնելով, որ քրիստոնյա համայնքները պատկանում են Միջին Արևելքին, որը համարվում է քրիստոնեության ծննդավայր, և հետևաբար` ամրորեն կառչած են մնալու իրենց պատմական իրավունքներին և առաքելությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում