ՀԲԸՄ-ն մշտապես զորակից է եղել Սուրբ Էջմիածնի առաքելությանը. Գարեգին Բ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում, հոկտեմբերի 20-ինտեղի է ունեցել Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) 87-րդ ընդհանուր ժողովը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, ժողովին ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանին, ՀԲԸՄ անդամներին ու պատգամավորներին հայրապետական իր օրհնությունն է բերել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Ուրախությամբ ողջունելով ժողովականներին Մայր Աթոռում` Վեհափառ Հայրապետը մասնավորապես ասել է. «…Փառք ենք մատուցում Տիրոջը, որ մեր նվիրական հոգևոր կենտրոնը ընդունում է ձեզ բարեզարդված և նոր հույսերով, որոնցում մեծ է նաև Բարեգործականի վաստակը: Արդարև, Բարեգործականը մշտապես զորակից է եղել Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու և Սուրբ Էջմիածնի առաքելությանը` արդյունավետ իրագործելու համար աշխարհասփյուռ հայության հոգևոր խնամքը և քաջարթուն, զորավոր ու պայծառ պահելու եկեղեցական ու ազգային մեր անդաստանը: Հոգևոր և ազգային մեր կյանքի բազում հոգսեր են հանձն առել և հաղթահարել Բարեգործականի անդամները, շատ խնդիրներ վճռել, առատ արգասիքներ ու հույս պարգևել մեր ժողովրդի զավակներին: Հայոց հոգևոր կենտրոնի ծրագրերի իրականացմանը Միությունը մասնակցել է ազնիվ ջանքերով, առատաձեռն սրտաբուխ նվիրատվություններով` վկայելով որդիական սերն ու հավատարմությունը Սուրբ Էջմիածնին»:

Նորին Սրբությունը գնահատանքով է հիշատակել, որ Միության շնորհիվ Հայրենիքում գործում են Հայորդյաց տները, Հայաստանի տարբեր քաղաքներում հաստատվել են բարեգործական ճաշարանները, ՀԲԸՄ անդամների մեծազնիվ նվիրատվություններով վերաշինվում են եկեղեցիներ ու վանքեր, կառուցվում նորերը, նորոգվում են հոգևոր-կրթական հաստատությունները, նպաստ է բերվում եկեղեցականների նոր սերնդի պատրաստությանը, Միության ներդրումներով կյանք են առնում նաև Մայր Աթոռի բարեզարդման ծրագրերը, համայն հայության հոգևոր նվիրական կենտրոնի գործունեությունը լիարժեք ու հարմարավետ պայմաններում կազմակերպելու աշխատանքները: «…Մեր երախտագիտությունը` բոլոր նրանց, ովքեր իրենց ազնիվ նվիրաբերություններով նպաստ են բերել մեր Եկեղեցու առաքելությանը և նրա պայծառության սուրբ գործին: Հայրապետական Մեր գնահատանքն ու օրհնությունն ենք բերում ամենքին, ովքեր ի սեր մեր Սուրբ Եկեղեցու և ազգային ու հայրենական կյանքի շենացման ազնվորեն ներդնում են իրենց ժամանակը, ջանքերը և հմտություններն ու կարողությունները: Այն ամեն ձեռքբերումներում ու հաջողություններում, որ արձանագրվել են անցնող հինգ տասնամյակներին Մայր Աթոռիս և մեր եկեղեցական կյանքում, վաստակի իր արժանի բաժինը ունի Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը», - նշել է Վեհափառ Հայրապետը:

Վերստին ողջունելով ՀԲԸՄ անդամներին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցանկացել է նրանց ազգաշահ ու եկեղեցանպաստ նոր իրագործումներ և արդյունաշատ աշխատանք` Մայր Աթոռում անցկացվող ՀԲԸՄ համագումարին: «Թող Տիրոջ մշտական օրհնության ներքո ապրի և գործի Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը` իր եկեղեցասեր ու հայրենասեր նվիրյալ ու ազնիվ անդամներով», - մաղթել է Վեհափառ Հայրապետը` աղոթելով, որ Երկնավոր Տերը խաղաղության մեջ պահպանի մեր Հայրենիքն ու համայն ժողովրդին և հանապազ օրհնի բոլոր ջանքերը` ի խնդիր ազգի, Հայրենիքի ու Եկեղեցու պայծառության:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում