Միջազգային

Հալեպի հայկական թաղամասերում, հայաշատ Քեսաբում եւ Ղամիշլիում իրավիճակը հանգիստ է

1 րոպեի ընթերցում

Հալեպի հայկական թաղամասերում, հայաշատ Քեսաբում եւ Ղամիշլիում իրավիճակը հանգիստ է

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպում իրավիճակի մեծ փոփոխություններ տեղի չեն ունեցել: Թեպետ որոշ շրջաններում բախումները շարունակվում են, սակայն հայկական թաղամասերում իրավիճակն ավելի հանգիստ է: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեյիսյանն` ավելացնելով, որ հայկական թաղամասերում լսվում են հեռվում արձակվող կրակոցների ձայները: Այլ թաղամասերում տեղի ունեցող բախումների հետեւանքովհայկական թաղամասերի ուղղությամբ միայնպատահական ռումբեր կարող են ընկնել:Անդրադառնալով Հայաստանից Հալեպ ուղարկված մարդասիրական օգնությանը` Ռեյիսյանը նշեց, որ բաշխումը կարիքավոր սիրիահայերին, ինչպես նաեւ արաբներին, դեռեւս չի սկսվել:

Քեսաբի մեր հայրենակիցները տեղեկացնում են, որ իրավիճակը հայաշատ Քեսաբում եւ Ղամիշլիում համեմատաբար հանգիստ է:

Սիրիական ՍԱՆԱ գործակալությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 17-ին զինված ուժերը տասնյակ զինյալներ են ոչնչացրել Հալեպի Սախուր եւ Շաար թաղամասերում: Ոչնչացվել են նրանց մեքենաները, առգրավվել են զենքերը:

Սիրիայում ավելի քան 18 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է 30 հազարից ավելի մարդ, այդ թվում` գրեթե չորս տասնյակ հայեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում