Սփյուռք

Արամ Առաջինն ընդունել է Հնդկաստանի կաթողիկոսի ներկայացուցիչներին

1 րոպեի ընթերցում

Արամ Առաջինն ընդունել է Հնդկաստանի կաթողիկոսի ներկայացուցիչներին

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը հոկտեմբերի 15-ին ընդունել է Ասորական ուղղափառ եկեղեցու Զագգա պատրիարքարանի ներկայացուցիչ Մետրոպոլիտ Ժորժ Սալիպանին, Հնդկաստանի Մալապարի ուղղափառ եկեղեցու կաթողիկոսի ներկայացուցիչ Գերպ. Գ.Մ. Ջորջին: Անթիլիասից«Արմենպրես»-ին տեղեկացրին, որ հոգեւորականները Արամ Առաջինին են փոխանցել իրենց պատրիարքների ողջույնները: Հանդիպման ընթացքում քննարկվել են եկեղեցիների ընդհանուր կյանքը, միջեկեղեցական եւ միջկրոնական հարցերն ու մասնավորապես` արեւելյան ոչ քաղքեդոնական ընտանիքներին վերաբերող հարցերը:

Կիլիկիո կաթողիկոսը կարեւորել է ուղղափառ եկեղեցիների միջեւ ներքին միասնականությունն ապահովելու համար գործակցության առավել կազմակերպված եւ ընդլայնված աշխատանքների կատարման անհրաժեշտությունը` հակառակ ներքին որոշ դժվարություններին:

«Մեր համայնքները շրջապատված են այնպիսի խոչընդոտներով եւ մարտահրավերներով, որոնց դիմակայելու համար եկեղեցիների գործակցությունն ավելի հրամայական է դառնում»,- ասել է Վեհափառ Հայրապետը:

Հանդիպումից հետո հրավիրյալները ներկա են եղել Արամ Առաջինի կողմից տրված ընթրիքին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում