Հայաստանի ֆուտբոլի հավաքականը շարունակում է մնալ ենթախմբի 4-րդ տեղում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավարտվեցին Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի հերթական հանդիպումները:«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Հայաստանի ազգային հավաքականի հետ նույն B խմբում ընդգրկված Չեխիա-Բուլղարիա զույգի խաղում դարպասի գրավում չարձանագրվեց: Իտալիան սեփական հարկի տակ 3-1 հաշվով առավելության հասավ Դանիայի նկատմամբ: B խմբի առաջատարը յոթ միավորով Իտալիան է: Բուլղարիան ունի վեց, իսկ Չեխիան` հինգ միավոր: Հայաստանի ազգային ընտրանին երեք միավորով 4-րդ տեղում է:

Մյուս խմբերում գրանցվեցին հետեւյալ արդյունքները. A խմբում խորվաթները 2-0 հաշվով հաղթեցին Ուելսին, իսկ Բելգիան` Շոտլանդիային: Մակեդոնիան նվազագույն հաշիվ պարտության մատնեց Սերբիային:

C խումբը լի էր անակնկալներով եւ գոլերով: Գերմանիայի հավաքականը չորս գնդակ ուղարկելով շվեդների դարպասը, այնուհանդերձ, չկարողացավ պահպանել հաղթական հաշիվը: Շվեդիայի ընտրանուն հաջողվեց չորս անգամ անընդմեջ գրավել Մանուել Նոյերի պաշտպանած դարպասը (4-4):

Իռլանդիային հաջողվեց 1-4 հաշվով արտագնա խաղում հաղթել Ֆարերյան կղզիների հավաքականին: Ավստրիա-Ղազախստան հանդիպումն ավարտվեց 4-0 հաշվով` հօգուտ ավստրիացիների: D խումբ. Կիրպոսը տանը չկարողացավ հաղթել Նորվեգիային (1-3), Իսլանդիան` Շվեդիային (0-2): Ալբանիա-Սլովենիա խաղն ավարտվեց 0-1 հաշվով:

F խմբի կենտրոնական խաղում Ռուսաստանի ընտրանի 1-0 հաշվով հաղթեց Ադրբեջանի հավաքականին: Իսրայելի թիմը երեք անպատասխան գնդակ ուղարկեց Լյուքսեմբուրգի դարպասը: G խմբի առաջին խաղում Լատվիան 2-0 հաշվով հաղթեց Լիխտենշտեյնին, իսկ Բոսնիա-Հերցոգովինան` Լիտվային (3-0): H խմբի անկնկալը գրանցվեց Ուկրաինա-Մոնտենեգրո խաղում, որտեղ ուկրաինացիները զիջեցին նվազագույն հաշվով: Մոլդովան հյուրընկալվելիս 0-2 հաշվով առավելության հասավ Սան-Մարինոյի նկատմամբ: Վերջին I խմբում Բելառուսը երկու անպատասխան գնդակ ուղարկեց Վրաստանի դարպասը, Իսպանիա-Ֆրանսիա խաղը ավարտվեց 1-1:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում