Միջազգային

Սիրիայի տարբեր շրջաններում շարունակվում է պայքարը զինյալների դեմ

2 րոպեի ընթերցում

Սիրիայի տարբեր շրջաններում շարունակվում է պայքարը զինյալների դեմ

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի Դեր Զոր քաղաքի Ալ Ջաբալիա շրջանում զինված ուժերը ոչնչացրել են զինյալների զինապահոցը, սպանվել են մեծ թվով զինյալներ:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, բախումները շարունակվում են նաեւ Թուրքիայի սահմանի մոտ գտնվող Իդլեբում, որտեղ զինյալները փակել էին Ամ ալ Ղար, Աալիա եւՂասանիա գյուղեր տանող ճանապարհները: Շուղուր կամրջի վրա տեղի ունեցած բախումների հետեւանքով զինյալներ են սպանվել եւ վիրավորվել են:

Համայում զինված ուժերը Ջաբ Սուլեյման գյուղում հայտնաբերել են զինված խմբավորումների թաքստոցը եւ լուրջ վնասներ հասցրել նրանց:Բախումները շարունակվում են նաեւ Հալեպի տարածքում: Հոկտեմբերի 15-ին զինյալներին պատկանող չորս մեքենաներ են ոչնչացվել Բաբ ալ Հադիդ թաղամասում:

Սուքքարի թաղամասում եւ Կուստուլ Հարամի հրապարակի մոտակայքում, ինչպես նաեւ Թանանիր հրապարակում, որը գտնվում է հայաշատ Նոր գյուղ թաղամասում զինյալները մեծ կորուստներ են կրել:Հալեպի Մրջե թաղամասում բնակելի տներից մեկի վրա ընկած ռումբի հետեւանքով զոհվել են միեւնույն ընտանիքի չորս անդամները:

Սիրիայի զինված ուժերը շարունակում են նաեւ Դամասկոսի գյուղերը մաքրել գրոհայիններից: Ղուտայի շրջանում տասնյակ գրոհայիններր են ոչնչացվել, ոչնչացվել են նաեւ նրանց զինապահոցները եւ մեքենաները:

«Ալ Ջազիրա»-ն տեղեկացնում է, որ Սիրիայի կառավարական ուժերի ռմբակոծության հետեւանքով հոկտեմբերի 15-ին զոհվել է շուրջ 103 մարդ, այդ թվում` երեխաներ:

Սիրիայում ավելի քան 18 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է 30 հազարից ավելի մարդ, այդ թվում` գրեթե չորս տասնյակ հայեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում