Միջազգային

Բաշար Ասադը հրամայել է վերականգնել Հալեպի Օմայան մզկիթը

1 րոպեի ընթերցում

Բաշար Ասադը հրամայել է վերականգնել Հալեպի Օմայան մզկիթը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը հրաման է արձակել` կազմավորելու կոմիտե, որը կզբաղվի Հալեպում Օմայան մեծ մզկիթի վերկանգնողական աշխատանքներով: Նման հրաման Ասադը արձակել է մզկիթում զինված ուժերի կողմից վերահսկողություն հաստատելուց հետո:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, կոմիտեի ղեկավար է նշանակվել Հալեպի քաղաքապետ Մուհամմադ Ուահիդը Աակադը: Կոմիտեի կազմում ընդգրկվել են եւս 7 անդամներ: Վերականգնողական աշխատանքները պետք է ավարտվեն մինչեւ 2013թ.-ի դեկտեմբերի 31-ը:

Ավելի վաղ հոկտեմբերի 14-ին կառավարական ուժերի եւ ընդդիմադիրների միջեւ արյունալի բախումների հետեւանքով զինված ուժերին հաջողվել էր ամբողջովին վերահսկողություն սահմանել Օմայան մեծ մզկիթի վրա: Բախումների ժամանակ մզկիթը լուրջ վնասներ էր կրել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում