Հասարակական

Հայաստանը Ռուսաստանի հուսալի գործընկերն է. Վլադիմիր Պուտինի ուղերձը

2 րոպեի ընթերցում

Հայաստանը Ռուսաստանի հուսալի գործընկերն է. Վլադիմիր Պուտինի ուղերձը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային հայկական կոնգրեսի Երեւանում հոկտեմբերի 15-ին մեկնարկած երկրորդ համագումարի առթիվ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ուղերձ է հղել:«Ուրախ եմ ողջունել երկրորդ համագումարի հյուրերին եւ մասնակիցներին: Հանրահռչակված է հայ ժողովրդի ավանդը համաշխարհային մշակույթի, գիտության եւ արվեստի մեջ: Հայ ժողովրդի հարուստ պատմական ժառանգությունը` յուրահատուկ սեփականություն է, որը պատկանում է համայն մարդկությանը: Դարեր շարունակ ռուս եւ հայ ժողովուրդներին միավորել են ընկերական կապերը, փոխադարձ հարգանքը եւ հոգեւոր մտերմությունը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշված է ՌԴ նախագահի ուղերձում:

Վլադիմիր Պուտինի գնահատմամբ` բարի ավանդույթների հիման վրա հաջողությամբ զարգանում են երկու պետությունների հարաբերությունները: «Այսօր դրանք հայտնվել են ռազմավարական համագործակցության մակարդակում: Հայաստանի Հանրապետությունը եղել եւ մնում է Ռուսաստանի ապահով գործընկերը: Նոր թափ է ստանում համատեղ համագործակցությունն ամենատարբեր ոլորտներում, կառուցողական փոխգործակցությունը տարածաշրջանային եւ միջազգային գործընթացներում»,- ասել է Ռուսաստանի նախագահը: Նա խորհրդանշական է համարել այն, որ հայկական ամենամեծ համայնքներից մեկը Ռուսաստանի Դաշնությունում է: «Համայնքի ներկայացուցիչները, ովքեր Ռուսաստանի հայերի միության ներկայացուցիչներն են, կարեւոր դեր են խաղում մեր երկրի տարբեր ոլորտների զարգացման գործում: Այս կազմակերպությունը բարձր վարկանիշ ունի ոչ միայն Ռուսաստանում, այլեւ նրա սահմաններից դուրս: Հենց համայնքն է նախաձեռնել Համաշխարհային հայկական կոնգրեսի հիմնումը: Սրտանց մաղթում եմ համագումարի պատվիրակներին արգասաբեր աշխատանք եւ հաջողություններ, իսկ եղբայրական հայ ժողովրդին բարեկեցություն եւ բարգավաճում»,- նշված է ուղերձում:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում