Գարեգին Բ-ն ընդունել է ՀՀ-ՌԴ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մաքսիմ Սոկոլովին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոկտեմբերի 12-ինընդունել է Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար, ՀՀ և ՌԴ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մաքսիմ Սոկոլովին` ուղեկցությամբ ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, հանդիպմանը ՀՀ և ՌԴ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահն ուրախություն է հայտնել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ հանդիպման առիթով` տեղեկացնելով անցած օրերի ընթացքում հանձնաժողովի կողմից կատարված աշխատանքների մասին:

Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետը գոհունակություն է հայտնել երկու երկրների պատվիրակությունների արդյունավետ համագործակցության առիթով` ընդգծելով, որ այն համահունչ է երկու ժողովուրդների դարավոր բարեկամությանը և եղբայրական ոգուն: Նորին Սրբությունը ողջունել է Հայաստանի և Ռուսաստանի տնտեսական գործակցության շրջանակներում իրականացվող համատեղ ծրագրերը` հաջողություն մաղթելով միջկառավարական հանձնաժողովի հետագա աշխատանքներին:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել երկու երկրների հոգևոր կյանքին, Հայաստանյայց Առաքելական և Ռուս Ուղղափառ Եկեղեցիների միջև առկա ջերմ փոխհարաբերություններին: Խոսվել է նաև հասարակական կյանքում հոգևոր արժեքների կարևոր դերակատարության մասին:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները

Իտալիայի կառավարությունը բողոքի ակցիաների ֆոնին օգնություն է հատկացնում վարորդներին, ֆերմերներին և ձկնորսներին