Միջազգային

Հալեպում զինյալներով լի մեքենաներ են ոչնչացվել

1 րոպեի ընթերցում

Հալեպում զինյալներով լի մեքենաներ են ոչնչացվել

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի Բուսթան Բաշա թաղամասում գտնվող ծերանոցի եւ Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի մոտակայքում զինված ուժերը ոչնչացրել են զինյալներով լի հինգ մեքենաներ եւ ավտուբուս:Զինյալների հետ բախումները շարունակվում են նաեւ Հոմսի շրջանում, որտեղ զինված ուժերը Ռուսթան գյուղի մոտ մեծ թվով զինյալներ են ոչնչացրել: Ջանդար գյուղում եւս մեծ թվով զինյալներ են ոչնչացվել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, Սիրիայի հատուկ ծառայության աշխատակիցները հայտնաբերել են վեց շաբաթ առաջ Հալեպի Սաբիլ թաղամասում իր տան առջեւ առեւանգված համալսարանական հիվանադանոցի տնօրեն բժիշկ Մահմուդ Սթաբհաջի դին:

«Ալ Ջազիրան» տեղեկացնում է, որ Սիրիայի ընդդիմադիրները երեք ամիս շարունակվող արյունալի բախումներից հետո որոշակի հաջողությունների են հասել Հալեպի հարավում:

Կայքը տեղեկացնում է, որ Սիրիայի տարածքում հոկտեմբերի 11-ին զոհվել է 238 մարդ, որից 146-ը քաղաքացիներ:

Սիրիայում ավելի քան 18 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է 30 հազարից ավելի մարդ, այդ թվում` գրեթե չորս տասնյակ հայեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում