Թուրքիայի եւ Սիրիայի միջեւ բանակցություններ չսկսվելու դեպքում հարաբերությունները կվատանան. Բաշար Ասադ
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիան խնդիրներ չունի թուրքական ազգի եւ ոչ էլ թուրք զինվորների հետ, բացի դրանից, Սիրիան թշնամություն չունի Թուրքիայի հանդեպ, եւ նրա հետ հարաբերությունները միշտ եղբայրական են եղել: Այդ մասին թուրքական «Այդայնլիք» թերթին տված հարցազրույցում ասել է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը` ավելացնելով, որ Սիրիան խնդիրներ ունի Թուրքիայի կառավարության հետ:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, նախագահ Ասադը հայտնել է, որ իր երկիրը պատասխանատվություն չի կրում չի Անկարայի հետ երկխոսության բացակայության համար:«Երկու երկրների միջեւ բանակցություններ չսկսելու դեպքում երկկողմ հարաբերությունները կվատանան»,- նշել է Ասադը:
Սիրիայի նախագահը նաեւ հայտարարել է, որ Թուրքիան որեւէ պատճառ չունի պատերազմ հայտարարելու համար: Ասադընաեւ անդրադարձել է թուրքական Աքչաքալե բնակավայրում տեղի ունեցած միջադեպին` տեղեկացնելով, որ միջադեպին առնչվող հետազոտություններըդեռեւս շարունակվում են: Ասադն առաջարկել է Թուրքիային համատեղ հետազոտություն անցկացնել կատարվածի հանգամանքները պարզելու համար:
Սիրիայում ավելի քան 18 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է 30 հազարից ավելի մարդ, այդ թվում` երեք տասնյակից ավելի սիրիահայեր: