Սիրիան չի ընդունել միակողմանի զինադադարի մասին ՄԱԿ-ի առաջարկը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի Արտաքին գործերի եւ սփյուռքի նախարարության մամուլի քարտուղար Ջիհադ Մակդիսին հայտնել է, որ Սիրիան մերժել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունի արված հայտարարությունը` Սիրիայի կողմից կրակի միակողմանի դադարեցման վերաբերյալ:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, մամլո խոսնակը հայտարարել է, որ Սիրիան նախկինում արդեն երկու անգամ կատարել է նման պայմանավորվածություն. նախ դիտորդների կողմից Ֆարիկ Դաբիի գլխավորությամբ իրականացվող աշխատանքների ժամանակ, եւ երկրորդ անգամ` ՄԱԿ-ի նախկին բանագնացՔոֆի Անանի ծրագրի իրականացման շրջանակներում:
Երկու դեպքերում զինված խմբավորումները` օգտվելով առիթից, որ սիրիական կառավարությունը կպահի պայմանավորվածությունը, ընդլայնել էին իրենց գործողությունները` հանգեցնելով բազմաթիվ քաղաքացիների մահվան:«Նրանք բացարձակ չեն պահել զինադադարը»,- նշել է Մակդիսին` ավելացնելով, որ սիրիական կողմը համաձայնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ բոլոր կողմերից կրակի դադարեցման առաջարկին, որպեսզի աստճանաբար քաղաքական երկխոսություն սկսվի:
Այս իսկ պատճառով Նյու Յորքում սիրիական կողմը, միակողմանի զինադադարի վերաբերյալ հարց բարձրացնելուց հետո, ՄԱԿ-ից պահանջել էներկայացուցիչներ ուղարկել զինված խմբավորումներին աջակցություն ցույց տվող երկրներ, այդ թվում` Սաուդյան Արաբիա, Քաթար եւ Թուրքիա` կոչ անելով դադարեցնել կրակը: