Վլադիմիր Պուտինին շնորհվել է ձյուդոյի 8-րդ դանը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ձյուդոյի միջազգային ֆեդերացիան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին շնորհել է 8-րդ դանը:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Ինտերֆաքսը, ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մարիուս Վիզերն ասել է, որ իրենց համար մեծ պատիվ է, որ նման բարձրաստիճան պաշտոնյան հետաքրքրված է ձյուդո սպորտաձևով և որ այսօր իրենք նրան շնորհում են 8-րդ դան: «Նախագահ Պուտինն աշխարհում ձյուդոյի պահապաններից մեկն է»,-ասել է նա:
Ձյուդո սպորտաձևում կա վարպետության 10 աստիճան` դան, որից նվազագույնն առաջին դանն է, ամենաբարձրը`տասներորդը:
Կարդացեք հոդվածը` Русский