Միջազգային

Ռուսաստանը կպաշտպանի ՄԱԿ-ի սկզբունքները Սիրիայի ճգնաժամի վերաբերյալ

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը կպաշտպանի ՄԱԿ-ի սկզբունքները Սիրիայի ճգնաժամի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը կշարունակի պահպանել ՄԱԿ-ի սկզբունքները` սիրիական հարցի եւ Իրանի միջուկային ծրագրի խնդիրների վերաբերյալ: Այս մասին հոկտեմբերի 10-ին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, նախարարն ասել է, որ այդ սկզբունքներն դեմ են խնդիրները կարգավորելու նպատակով ուժի կիրառմանը, երկրների ղեկավարությունների ինքնիշխանությունն անտեսելուն եւ երկրների ներքին գործերում օտար միջամտություն իրականցնելու գաղափարին:

«Մենք պնդում ենք հետեւել միջազգային կանոններին եւ շարունակել ուղիներ որոնել` խաղաղ ճանապահով լուծելու սիրիական ճգնաժամը եւ Իրանի միջուկային ծրագրի հետ առնչվող խնդիրները»,- նշել է Լավրովը:

Ավելի վաղ Լավրովը կոչ էր արել Թուրքիային եւ Սիրիային` թուրք-սիրիական սահմանին տիրող լարված իրադրությունը մեղմելու համար ուղիղ կապ հաստատել միմյանց հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում