Միջազգային

Հալեպահայերը փորձում են նորոգել վնասված բնակարանները. Ժիրայր Ռեյիսյան

2 րոպեի ընթերցում

Հալեպահայերը փորձում են նորոգել վնասված բնակարանները. Ժիրայր Ռեյիսյան

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի կենտրոնական եւ քրիստոնեական թաղամասերում արդեն մի քանի օր է իրավիճակը հանգիստ է: Հանդարտությունը պահպանվում է նաեւ հոկտեմբերի 10-ի առավոտյան: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամլո խոսնակ Ժիրայր Ռեյիսյանն` ավելացնելով, որ ծայրամասերից, սակայն, կրակոցների ձայներ են լսվում:Ռեյիսյանի խոսքով` հալեպահայերը փորձում են միմյանց օգնելով մաքրել եւ տարրական նորոգումներ կատարել վնասված բնակարաններում: Միեւնույն ժամանակ բնակչության մոտ անորոշություն է նկատվում եւ վերանորոգման լուրջ աշխատանքներ դեռեւս չեն ծավալվում` զգուշանալով նոր հնարավոր ցնցումներից:

«Հալեպի տարբեր թաղամասերում տարբեր տեսարանների կարելի է ականատես լինել: Քաղաքի թաղամասերից շատերը, այդ թվում Նոր գյուղը դեռեւս ամայի են, ամենուր քանդված ավերված շինություններ, փակ խանութներ, սրճարաններ: Իսկ փակ շուկայի մոտակա շրջաններ անկարելի է մուտք գործել»,- նշեց Ռեյիսյանն` ավելացնելով, որ Հալեպում, այդուհանդերձ մի քանի թաղամասեր, այդ թվում` Մոկամպոյը, բնական կյանքով են ապրում: Սրճարանները եւ խանութները բաց են եւ լուսավորված: Փողոցներում եռուզեռ է:Վերջում մամլո խոսնակը նշեց, որ այս ամենի հետ, սակայն, մարդկանց մեջ զգուշավորություն կա:

Մայրաքաղաք Դամասկոսից մեր հայրենակիցը տեղեկացրեց, որ Դամասկոսում թեեւ ցնցումներ չեն գրանցվել, այնուամենայնիվ, մարդկանց մոտ պայթյուններ տեղի ունենալու վախը դեռեւս չի անցել:

Սիրիայում ավելի քան 18 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է 30 հազարից ավելի մարդ, այդ թվում` երեք տասնյակից ավելի սիրիահայեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում